Փոխոստիկանապետ․ Մերկ տղամարդու մասնակցությամբ տեսանյութն արվել է 2020-ին

Փոխոստիկանապետ․ Մերկ տղամարդու մասնակցությամբ տեսանյութն արվել է 2020-ին

PanARMENIAN.Net - ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ոստիկանության բաժանմունքներից մեկում մերկ տղամարդու մասնակցությամբ տեսանյութն արվել է 2020-ի սեպտեմբեր ամսին, գրում է «Փաստինֆոն»։

«Եթե չեմ սխալվում, տվյալ անձը հոգեկան որոշակի խնդիրներ ունեցող անձ է եղել։ Եվ հենց այդ վիճակով էլ եկել էր ոստիկանություն և փորձում էր ոստիկանության բաժնում որոշակի անհամաչափ գործողություններ կատարել»,- նշել է Ֆիդանյանը՝ հավելելով, որ չի բացառվում, որ հետագայում այլ երկրներից որևէ կադրեր ներկայացվեն, իբրև ՀՀ ոստիկանության որևէ ստորաբաժանումում տեղի ունեցած իրողություն։

Ավելի վաղ համացանցում տարածվել էր ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում նկարահանված տեսանյութը, որտեղ ձեռնաշղթաներով տղամարդը մերկ շրջում է բաժանմունքում։ Հայտարավել էր, որ ոստիկանության պետի հանձնարարությամբ ծառայողական քննություն է սկսվել համացանցում շրջանառվող տեսանյութի դեպքով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---