Սերժ Սարգսյանի եղբորորդին պատիժ չի կրի․ Արդարացանզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով 1 հունիսի 2021 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, վճռել է դադարեցնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Civilnet հաղորդմամբ, սպանության փորձի մեղադրանքով Հայկ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Գործի քննման շրջանակներում մեղադրանքը վերաորակվել էր՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու հոդվածով։ «Դատարանը վճռեց՝ ճանաչել և հռչակել Հայկ Սարգսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ մեղսագրված արարքի կատարմանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով։ Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը վերացնել՝ վճարված 50 մլն դրամ գումարը վերադարձնել վերջինիս», - հայտարարել է դատավոր Աննա Դանիբեկյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է՝ վստահ է, որ դատախազությունը կբողոքարկի դատարանի վճիռը։ 2018 թվականի սեպտեմբերի 10-ին դատարանը 50 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակել սպանության փորձի մեջ մեղադրվող Հայկ Սարգսյանին։ 33-ամյա Սարգսյանը կալանավորվել էր հուլիսի 11-ին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |