Բլինքեն․ ԱՄՆ-ն շարունակում է ուսումնասիրել Բաքվին ռազմական աջակցության նպատակահարմարությունը

Բլինքեն․ ԱՄՆ-ն շարունակում է ուսումնասիրել Բաքվին ռազմական աջակցության նպատակահարմարությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է ուսումնասիրել Ադրբեջանին օգնություն, այդ թվում՝ ռազմական աջակցություն տրամադրելու նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով, որ լարվածությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ պահպանվում է։

Լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն ասել է, որ հիասթափված է վարչակազմի որոշումից, որով երկարացվեց 907-րդ ուղղման կասեցումը, որն արգելում է ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին։

«Հիմա Ադրբեջանը միանգամայն անպատիժ է գործում՝ խախտելով ՀՀ տարածքային ինքնիշխանությունը սահմանային հարցում, հրաժարվելով ազատել գերիներին։ Կարծում եմ, որ, հրաժարվելով 907-րդ ուղղման կիրառումից, մենք կանաչ լույս տվեցինք Ադրեջանին»,- ասել է նա, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, իր հերթին, ասել է, որ Կոնգրեսում իրենց դաշնակիցների օգնությամբ պահանջում են անհապաղ կասեցնել ցանկացած ռազմական օգնություն Ադրբեջանին։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---