Ռիքեր․ ԱՄՆ-ն Ադրբեջանին ռազմավարական գործընկեր է համարում

Ռիքեր․ ԱՄՆ-ն Ադրբեջանին ռազմավարական գործընկեր է համարում

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին ռազմավարական գործընկեր է համարում։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Ռիքերն ասել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում կողմերին որքան հնարավոր է շուտ առարկայական բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ հակամարտութնան երկարաժամկետ կարգավորման համար։ Նա հավելել է, որ ԵԱՀԿ-ն այն կազմակերպությունն է, որը պատրաստ է օգնել ոչ միայն հակամարտության հանգուցալուծմանը, այլ նաև դրա հետևանքների, այդ թվում հումանիտար հարցերի, լուծմանը, գրում է minval.az-ը։

Ռիքերն ասել է, որ պետքարտուղար Բլինքենն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հստակ հասկացրել են, որ «Վաշինգտոնը մտադիր է մասնակցել ՀՀ և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման որոնմանը»։ «ԱՄՆ-ն նաև մտադիր է շարունակել այդ ջանքերը ՄԽ համանախագահ մյուս երկրների՝ ՌԴ և Ֆրանսիայի հետ»,-ասել է նա։

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը տարածաշրջանային այցով կժամանի նաև Հայաստան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---