Լավրով․ Լարվածություն կա հայ-ադրբեջանական սահմանին, բայց ԼՂ հետ դա կապ չունի 9 հունիսի 2021 - 14:05 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման տարածքում մեծ միջադեպեր չկան, իսկ փոքրերն արագ հարթվում են։ Նա նշել է, որ լարվածություն կա հայ-ադրբեջանական սահմանին, բայց ԼՂ հետ դա կապ չունի։ «Մեր խաղաղապահներն այժմ գործում են ըստ իրենց մանդատի, խոշոր միջադեպեր ընդհանրապես չկան՝ դա ընդունում են և Բաքվում, և Երևանում։ Առանձին մանր միջադեպերը բավական արագ հարթվում են։ Այո, կա լարվածություն հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում, սակայն ԼՂ հետ դա կապ չունի»,-ասել է Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Ըստ նրա, ԼՂ կարգավիճակի հարցն ավելի հեշտ կլուծվի, եթե հայերն ու ադրբեջանցիները Ղարաբաղում սկսեն կողք կողքի ապրել։ «Արյունահեղությունը դադարեցվել է ավելի ուշ, քան առաջարկվել էր կողմերին, և մեր մեղքը չէ, որ պատերազմն ավելի երկար տևեց, քան կարող էր։ Խաղաղությունն ավելի ուշ հաստատվեց, քան կարող էր։ Մենք լոկ միջնորդ էինք և չէինք կարող ստիպել կողմերին, մեկին կամ մյուսին, կարող էինք միայն համոզել, որ հետագա արյունահեղությունն անիմաստ է և շատ վտանգավոր, առաջին հերթին այն տեսակետից, թե ինչպես են հետագայում այդ հողի վրա մարդիկ ապրելու»,-ասել է նա։ Ընթերցեք նաև․ Զեկույց․ Ռուս խաղաղապահների մանդատը ԼՂ-ում հստակեցման կարիք ունի Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |