Բաքվում լիբանանահայ Էուլջեկչյանին 20 տարով ազատազրկեցին

Բաքվում լիբանանահայ Էուլջեկչյանին  20 տարով ազատազրկեցին

PanARMENIAN.Net - Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանը Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, տեղեկացնում է Moscow-baku.ru-ն։

Նրան մեղադրում են «ահաբեկչական գործողությունների» մեջ, սակայն նա ժխտել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ քննության ժամանակ ցուցմունքները տվել է ճնշման տակ։

Էուլջեկչյանի դեմ ամբողջ մեղադրանքը կառուցված է նրա «խոստովանական» ցուցմունքների վրա։

Էուլջեկչյանը գերեվարվել էր լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ միասին։ Նրանք Գորիսից մեկնել էին Շուշի իրենց իրերը վերցնելու, և այդ ընթացքում Շուշին փաստացի գտնվել է Ադրբեջանի տիրապետության տակ։ Մարտի 10-ին Նաջարյանն ազատ էր արձակվել Միջազգային կարմիր խաչի և Լիբանանի արտաքին գործերի նախարարության ջանքերով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---