Armenia ավիաընկերությունը Երևան-Բաթում չվերթով թռիչքներ է սկսել

Armenia ավիաընկերությունը Երևան-Բաթում չվերթով թռիչքներ է սկսել

PanARMENIAN.Net - Armenia ավիաընկերությունը սկսել է սեզոնային չարթերային թռիչքներ իրականացնել Երևանից Բաթում։ Առաջին թիռիչքը տեղի է ունեցել հունիսի 15-ին։

Երևան-Բաթում-Երևան չվերթն իրականացվելու է շաբաթական 1 անգամ մինչև հունիսի 22-ը, հունիսի 22-ից մինչև սեպտեմբերի 15-ը՝ շաբաթական 2 անգամ (2-ն էլ՝ երեքշաբթի)։

Տոմսի արժեքն է մոտ 68,000 դրամ (մոտ 132 դոլար)՝ առանց հետադարձի։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Քաղավիացիայի գործակալությունն անհրաժեշտ թույլտվություն է տվել բազմակի չարթերային թռիչքների իրականացման համար։

Հունիսի 15-ից վերսկսվել է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի երթևեկությունը։ Հունիսի 1-ից Վրաստանը բացել է ցամաքային սահմանները, որոնք փակ էին 2020-ի մարտից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---