Արցախցի պատգամավոր․ Հարությունյանը նախագահից վերածվել է ՔՊ-ական ակտիվիստի

Արցախցի պատգամավոր․ Հարությունյանը նախագահից վերածվել է ՔՊ-ական ակտիվիստի

PanARMENIAN.Net - Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տեղեկացրել է, որ հունիսի 22-ին ևս Արցախում տեղի է ունենալու ինքնաբուխ հանրահավաք՝ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Դա Արցախի հայերի իմիջի պահանջն է: Արայիկ Հարությունյանը երեկ գտնվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբում, երբ նրան հարցրեցին, թե նա ինչ է անում, Հարությունյանն ընկավ խուճապի մեջ, քանի որ հասկացավ, որ իր համար ճանապարհը դեպի Արցախ փակ է: Նախագահից նա վերածվեց ՔՊ-ական ակտիվիստի՝ իր քաղաքական թիմով հանդերձ», - շեշտել է պատգամավորը:

Նա ասել է, որ Արցախի ԱԺ երեք ընդդիմադիր կուսակցությունը մասնակցելու են այդ հանրահավաքին, որը տեղի կունենա ժամը 19:00-ին՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

Հունիսի 21-ին բողոքի ցույց է տեղի ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Նրանք պահանջում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ հունիսի 20-ին նրա այցը Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ դժգոհության մեծ ալիք է բարձրացել, գրում է «Առավոտը»։ Իսկ հունիսի 21-ին Արցախի նախագահը ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է, ինչը ևս մեծ հակասությունների ու դժգոհության ալիք է բարձրացրել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---