Նիդերլանդների խորհրդարանի թուրքական խմբակցությունը միացել է հայ գերիներին ազատելու պահանջին

Նիդերլանդների խորհրդարանի թուրքական խմբակցությունը միացել է հայ գերիներին ազատելու պահանջին

PanARMENIAN.Net - Նիդերլանդների խորհրդարանի թուրքական խմբակցությունը միացել է հայ գերիներին ազատելու պահանջին։ Թուրքիայի և Ադրբեջանի շահերի սպասարկմամբ հայտնի Նիդերլանդներում գործող Denk կուսակցության երեքհոգանոց խմբակցությունը փոխել է իր դիրքորոշումը և միացել անցյալ շաբաթ ընդունված խորհրդարանի բանաձևին, գրում է Արմենպրեսը։

Այն կոչ է անում ԱԳ նախարարին եվրոպական մակարդակով ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց անմիջապես հայրենադարձելու պահանջով։

Denk կուսակցությունը Թուրքիայի ղեկավարի շահերն առաջ մղող ուժի համբավ ունի, որը սովորաբար ընտրվում է մի քանի հարյուր հազարանոց թուրքական համայնքի ձայների հաշվին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---