Գերիների հարազատները նստացույց են սկսել կառավարության մոտ

Գերիների հարազատները նստացույց են սկսել կառավարության մոտ

PanARMENIAN.Net - Գերիների հարազատները նստացույց են սկսում կառավարության մոտ՝ պահանջելով նրանց վերադարձն առանց նախապայմանների։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է գերեվարված շիրակցիներից մեկի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը։

«Ես, Տիգրան Կարապետի Ամբարդարյանս, գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը, ինչպես նաև մեր գերեվարված մյուս տղաների ծնողները, ՀՀ ներկայիս իշխանություններից պահանջում ենք Ադրբեջանի դիմաց պահանջ դնել՝ անհապաղ դադարեցնել մեր եղբայրների նկատմամբ կեղծ դատավարությունը և վերադարձնել Հայաստան առանց նախապայմանների։ Այս պահից սկսած հայտարարում եմ անժամկետ նստացույց»,-նշել է նա։

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը։ Նրանք մեղադրվում են «ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու, պատերազմական հանցագործությունների համար»։

Բաքվում սկսվել է նաև 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված երկու հայ ռազմագերներիների՝ Լյուդվիգ Մկրտչյանի և լյոշա Խոսրովյանի դատավարությունը, որոնց մեղադրում են առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ «գերիներին խոշտանգելու մեջ»։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---