Հռոմի պապը հիշել է այցը ՀՀ․ Գարեգին Բ-ի հետ աղավնիներ բաց թողեցինք, որ Կովկասում խաղաղություն լինի

Հռոմի պապը հիշել է այցը ՀՀ․ Գարեգին Բ-ի հետ աղավնիներ բաց թողեցինք, որ Կովկասում խաղաղություն լինի

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, hունիսի 24-ին Վատիկանում դիմելով ROACO կրոնական կազմակերպությանը, որը զբաղվում է աջակցությամբ Արևելյան կաթոլիկ եկեղեցիներին, հիշել է 2016-ին Հայաստան կատարած այցը։ Նա հիշել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ երկինք են բաց թողել աղավնիների՝ «որպես խաղաղության մաղթանք Կովկասի ամբողջ տարածաշրջանին, գրում է Vatican News-ը։

2016-ի հունիսի 26-ին Գարեգին Բ-ն ու Հռոմի պապն այցելել էին Խոր Վիրապ։ Եկեղեցում հայերեն և իտալերեն լեզուներով արված խաղաղության աղոթքից հետո ուղղվել էին դեպի Արարատ լեռը նայող դիտահարթակ: Այնտեղից էլ հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ աղավնիներ էին արձակել՝ ի նշան խաղաղության:

«Ցավոք, վերջին ամիսներին այդ տարածաշրջանին ևս մեկ վերք է հասցվել։ Ուստի՝ ես երախտապարտ եմ ձեզ այն ուշադրության համար, որ հատկացրեցիք Վրաստանի և Հայաստանի իրողություններին, որպեսզի կաթոլիկ համայնքը շարունակի խթան հանդիսանալ ավետարանչական կյանքի համար»,-ասել է Հռոմի պապը։

Ֆրանցիսկոսը «սկանդալային է» անվանել այն փաստը, որ Սիրիայի ճգնաժամը շարունակվում է արդեն 10 տարի՝ բազմաթիվ զոհերով և միլիոնավոր տեղահանվածներով։

Հռոմի Պապը Հայաստան է այցելել 2016թ. հունիսի 24-26-ը։ Այցի խորագիրն էր՝ «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր»:

Ընթերցեք նաև․ Ինչպես կհիշվի Պապի այցը Քահանայապետը Հայաստանում՝ թվերով, կարևոր ու հետաքրքիր փաստերով

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---