Բաքվում 14 հայ ռազմագերուն 14-20 տարվա կամ ցմահ ազատազրկում է սպառնում

Բաքվում 14 հայ ռազմագերուն 14-20 տարվա կամ ցմահ ազատազրկում է սպառնում

PanARMENIAN.Net - Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հունիսի 25-ին տեղի է ունեցել 14 հայ ռազմագերու գործով դատական նիստը։ Ադրբեջանը նրանց անվանում է «դիվերսանտ» և մեղադրում «ահաբեկչական գործողությունների» մեջ։

Դատավորը հայտարարել է՝ եթե գործի քննության ընթացքում հաստատվի նրանց ներկայացված մեղադրանքը, նրանք կարող են դատապարտվել 14-20 տարվա ազատազրկման կամ ցմահ բանտարկության, գրում է Haqqin.az-ը։

Նիստի ժամանակ ռազմագերիներից մեկը՝ Ալբերտ Պետրոսյանը հայտնել է, որ ծնունդով Գյումրիից է, բայց 2013թ․ ապրում է Մոսկվայում և երկքաղաքացիություն ունի։

Դատավորի հարցին, թե կան արդյոք միջնորդություններ, ռազմագերի Վոլոդյա Հակոբյանն ասել է․ «Մեզ տուն վերադարձրեք»։

Դատական նիստի ընթացքում հրապարակվել է մեղադրական եզրակացությունը։ Հայ գերիներին մեղադրում են «ապօրինի կերպով զենք ու զինամթերք ձեռք բերելու և օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ստեղծելու մեջ, որոնց անդամները 2020թ. նոյեմբերի 26-27-ը խախտել են Ադրբեջանի պետսահմանը և մարտական դիրքեր գրավել Մարտունիի շրջանի Հադրութ գյուղի հյուսիս-արևմտյան մասի անտառային գոտում, ապա մինչև 2020թ. դեկտեմբերի 13-ը՝ կատարել զինված հարձակումներ ձեռնարկությունների և հաստատությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց վրա»։

Հունիսի 24-ին գերիների հարազատները նստացույց են արել, որը դադարեցրել են կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։ գերեվարված շիրակցիներից մեկի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը տեղեկացրել է, որ իրենց խոստացել են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---