Արցախի ԱԽ-ում քննարկել են խմելու ջրի մատակարարման խնդիրները

Արցախի ԱԽ-ում քննարկել են խմելու ջրի մատակարարման խնդիրները

PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Հանրապետությունում խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներին։

Խորհրդակցությանը, որին մասնակցել են պատկան կառույցների պատասխանատուներ, վերհանվել են, մասնավորապես, Ստեփանակերտում ջրամատակարարման կազմակերպման հետ կապված խնդիրները, մասնավորապես չորային եղանակներով պայմանավորված՝ ջրի մուտքերի էական նվազեցումները։ Խնդիրը լուծելու համար առաջարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային տարբերակներ։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը հանձնարարել է սեղմ ժամկետներում ուսումնասիրել խմելու ջրի անհրաժեշտ ծավալի ապահովման հնարավոր տարբերակները և դրանց կենսագործման հնարավորությունները։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---