Ֆրանսիայում հայ-վրացական մաֆիայի 12 անդամ է ձերբակալվել![]() 26 հունիսի 2021 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում հայ-վրացական մաֆիային առնչություն ունենալու կասկածանքով 12 մարդ է ձերբակալվել: Այդ մասին հայտնել է Le Figaro-ն Նանսիի դատախազության հիման վրա։ Նշվում է, որ ձերբակալվածների թվում է վրացի «օրենքով գողը», ինչպես նաև Ստրասբուրգի հայկական կլանի առաջնորդը, նրա օգնականներն ու հանցակիցները, գրում է Apsny.ge-ն։ Նշվում է, որ այդ մարդիկ հարում են «միջազգային հանցավոր խմբավորման Էլզասի գաժանմունքին, որը մասնագիտացած է բոլոր տեսակի գողությունների վրա»։ Խուղարկությունների արդյունքում առգրավվել է 4 ավտոմեքենա և 1 մոտոցիկլ, 5 ատրճանակ, 352 փամփուշտ, 66 շիշ ալկոհոլ, 103 սրվակ օծանելիք, ոսկերչական և կաշվե իրեր, գողացված այլ մանրուք՝ դիմահարդարման պարագաներ, սննդամթերք և այլն։ Խմբավորման հետքին ոստիկանությունը դուրս էր եկել դեռևս 2019-ին, երբ ձերբակալվեցին Վրաստանի երկու քաղաքացի, որոնք ավելի քան 200 գողություն էին կատարել Գրանդ-Էստ տարածաշրջանում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |