Փաշինյան․ Ոռոգման ջրի խնդիր ենք ունենալու, ավանդական ոռոգումը պետք է փոխարինել կաթիլայինով![]() 29 հունիսի 2021 - 13:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են ոռոգման ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիները: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ Փաշինյանը նշել է, որ հունիսին աննախադեպ շոգ է գրանցվել, ինչը խնդիրներ է առաջացրել ոռոգման ոլորտում և, արդեն մի քանի տարի շարունակվող այդ երևույթը հուշում է, որ դա կապված է գլոբալ կլիմայական փոփոխությունների հետ,ինչը նշանակում է՝ «խնդիրները, որոնք ունենում ենք, մեծ հավանականությամբ լինելու են շարունակական: Այսինքն՝ ոռոգման ջրի խնդիր ենք ունենալու և գյուղատնտեսության ոլորտում մեզ համար նոր մարտահրավերներ են ձևակերպում»։ «Գլոբալ առումով այս կլիմյական փոփոխությունները հանգեցնում են այն եզրակացության, որ, կարելի է ասել, ավանդական ոռոգումն ապագա չունի։ Ավանդական ոռոգումը պետք է փոխարինել կաթիլայինով. գյուղատնտեսության ոլորտում մեր ռազմավարությունն է կաթիլային ոռոգումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա հեռանկարում, սակայն ընթացիկ խնդիրները հիմա է պետք է լուծել։ «2021-ին և հաջորդ տարի, հնարավոր չի լինի ամբողջ ոռոգոման համակարգը փոխել և պետք է աշխատել այդ տրամաբանությամբ և լուծումներ գտնել»,-ասել է նա։ Շիրակի գյուղերի բնակիչները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Բենիամին գյուղի հատվածում։ Բնակիչները բողոքում են ոռոգման խնդրից, ինչի պատճառով բերքն ամբողջությամբ վնասվել է։ Ավելի վաղ Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում Երևան-Արմավիր մայրուղում։ Արմավիրի մարզի 13 գյուղ մի քանի օր է ոռոգման ջուր չուներ։ Նրանք ևս փակել էին ճանապարհը և հորդորում էին լուծել ոռոգման հարցը։ Հողագործությամբ զբաղվողները պնդում էին` ոռոգման ջրի բացակայության պատճառով չորանում է միրգ-բանջարեղենը, ֆինանսական մեծ վնասներ են կրում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |