Լավրովը ՄԱԿ փախստականների գծով հանձնակատարի հետ քննարկել է տեղահանվածների վերադարձը ԼՂ

Լավրովը ՄԱԿ փախստականների գծով հանձնակատարի հետ քննարկել է տեղահանվածների վերադարձը ԼՂ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է փախստականների և տեղահանվածների վերադարձը Լեռնային Ղարաբաղ:

«Քննարկվել են փախստականների և ժամանակավորապես տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ վերադարձնելու հարցը՝ ըստ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության»,- ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում, գրում է ՏԱՍՍ-ը։

Հունիսի 24-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը որպես հատուկ բանախոս մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանին և մատնանշել տեղահանված անձանց բոլոր խնդիրները և ընդգծել միջազգային կազմակերպությունների կողմից Արցախի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու խիստ անհրաժեշտությունը։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---