ԵԱՀԿ գործող նախագահը շնորհավորել է Փաշինյանին

ԵԱՀԿ գործող նախագահը շնորհավորել է Փաշինյանին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ-ում անցկացված արտահերթ ընտրություններում իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում եմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդրանական ընտրություններում հաղթնակի կապակցությամբ։

Կարևոր է, որ ընտրություններին հետևել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և ԵԱՀԿ ԽՎ-ն: Հուսով եմ, որ կհամագործակցենք Հայաստանի կառավարության հետ։ Հաջողություն եմ մաղթում ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու գործում: Պատրաստ ենք աջակցել»,-գրել է նա:

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---