Բաքվում 13 հայ ռազմագերու մեղադրական եզրակացություն է ներկայացվել

Բաքվում 13 հայ ռազմագերու մեղադրական եզրակացություն է ներկայացվել

PanARMENIAN.Net - Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է 13 հայ գազմագերու դեմ քրգործով դատավարությունը: Նիստը նախագահում է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Էլդար Իսմայիլովը:

Դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացությունը, ռազմագերիներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214, 228, 279, 318 հոդվածներով, գրում է Haqqin.az-ը։

Ադրբեջանը նրանց անվանում է «դիվերսանտ» և մեղադրում «ահաբեկչական գործողությունների», ինչպես նաև «պետական սահմանն ապօրինի հատելու մեջ»։

Մեղադրյալներին բացատրել են իրենց իրավունքները: Դատավորը նշել է, որ նրանք կարող են հրաժարվել ցուցմունքից, բողոք ներկայացնել դատարանի կազմի և պետդատախազի դեմ:

Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին, որոնք, ըստ հայկական կողմի տվյալների, մոտ 200-ն են։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ առնվազն 19 հայ գերի սպանվել է գերեվարվելուց հետո, այդ թվում՝ 4 կին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---