Աճյունների որոնումները շարունակվում են Մատաղիսի և Վարանդայի ուղղությամբ![]() 2 հուլիսի 2021 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումները հուլիսի 2-ին փրկարարական 2 ջոկատով շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը: 2020 թվականի Արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1590 աճյուն: Արցախի հարավային շրջաններում (Հադրութ, Վարանդա, Ջրական) հուլիսի 1-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |