Ֆրանսիան ողջունել է գերիների վերադարձն ու հորդորել Բաքվին ազատել բոլորին![]() 6 հուլիսի 2021 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից 15 հայ գերու ազատ արձակման վերաբերյալ՝ ողջունելով ականապատման քարտեզների դիմաց նրանց վերադարձը։ «Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող Հայաստանի 15 քաղաքացու ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի կողմից Ֆիզուլիի (Վարանդա) և Զանգելանի (Կովսականի) շրջանների ականապատման քարտեզների փոխանցումը: Սա կարևոր քայլ է լարվածության թուլացման և կողմերի միջև վստահության վերականգման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Regionmonitor-ը։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն միաժամանակ կողմերին կոչ է արել կատարել 2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ սկսել բովանդակային երկխոսություն և ազատ արձակել բոլոր հայ գերիներին՝ վերահաստատելով Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը նպաստելու Ֆրանսիայի պատրաստակամությունը։ Հուլիսի 3-ին ՀՀ կառավարությունը հայտնեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ, հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |