ԱՄՆ-ն ոջունել է գերիների վերադարձն ու ականապատման քարտեզների տրամադրումը![]() 6 հուլիսի 2021 - 17:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից հուլիսի 3-ին 15 հայ գերու ազատումն ու վերադարձը Հայաստան և հումանիտար ականազերծմանը նպաստող տեղեկություններն Ադրբեջանին փոխանցելու ՀՀ որոշումը։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։ «Այս գործողությունները հաջորդել են հունիսի 12-ին Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակմանը և մարդասիրական ականազերծմանը նպաստելու նպատակով տեղեկություններ տրամադրելու Հայաստանի որոշմանը։ ԱՄՆ աջակցությամբ իրականացված այս քայլով, որին աջակցեց նաև Վրաստանը, հիմք դրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա համագործակցությանը։ ԱՄՆ-ն նաև բարձր է գնահատում տարածաշրջանային կայունությանն աջակցելուն ուղղված Ռուսաստանի ջանքերը։ Միացյալ Նահանգները շարունակում են հորդորել վերադարձնել բոլոր գերիներին և փոխանակել հակամարտության շրջաններում արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։ Մենք պատրաստ ենք աջակցել համագործակցությանն ու տարածաշրջանում դեռևս չլուծված հարցերի կարգավորմանը։ Մենք նաև շարունակում ենք կոչ անել Հայաստանին և Ադրբեջանին վերականգնել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության համապարփակ ու կայուն քաղաքական կարգավորման շուրջ»,-ասվում է հայտարարության մեջ։ Հուլիսի 3-ին ՀՀ կառավարությունը հայտնել է, որ ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերի, հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |