Պուտինը՝ Փաշինյանին․ Սուր և զգայուն հարցերի լուծման համար կարևոր է ժողովրդի վստահությունը, որն ունեք![]() 8 հուլիսի 2021 - 10:39 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ սուր և զգայուն հարցերի լուծման համար կարևոր է ոնենալ ժողովրդի վստահությունը, որի առկայությունը փաստում են ՀՀ-ում արտահերթ ընտրությունների արդյունքները։ Նա նշել է, որ դրանք ցույց տվեցին, որ Փաշինյանը վայելում է ժողովրդի վստահությունը և դա հետագա զարգացման կարևորագույն պայման է, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ցանկանում եմ մեկ անգամ ևս, արդեն անձամբ, շնորհավորել ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Կարծում եմ՝ դա կարևոր է բոլորի, առաջին հերթին, անշուշտ, Հայաստանի, հայ ժողովրդի համար»,-ասել է Պուտինը։ Նա պարզաբանել է, որ նկատի ունի «այնպիսի բարդ, սուր և զգայուն հարցերը, որոնք հարկավոր է լուծել, կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատելու հնարավորություն ապահովելու դեպքում։ Իսկ դրա համար ամենակարևորն է ժողովրդի վստահությունն ունենալը։ Դուք այն ունեք։ Դա են ցույց տալիս ընտրությունների արդյունքները»,-ասել է Պուտինը։ ՌԴ նախագահը շեշտել է, որ ցանկացած երկրում դժվար պահերին հետագա զարգացման համար կարևորագույն պայման է հանդիսանում մարդկանց վստահությունը։ «Ես, իրոք, անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ այդ առիթով, հուսով եմ, որ մենք կկարողանանք այ ասպես պաշտոնական և ոչ պաշտոնական ձևաչափով, աշխատանքային ճաշի ժամանակ, խոսել բոլոր հարցերի շուրջ, որոնք մենք այդքան մանրամասն քննարկել ենք վերջին շրջանում և որոնք մեր լուծումն են պահանջում»,-ասել է Պուտինը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ հուլիսի 7-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քննարկելու են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, սակայն որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |