Բաքվի դատարանում ՌԴ քաղաքացին հայտարարել է՝ ԼՂ էր մեկնել Ադրբեջանի հատուկ ծառայությունների առաջադրանքով

Բաքվի դատարանում ՌԴ քաղաքացին հայտարարել է՝ ԼՂ էր մեկնել Ադրբեջանի հատուկ ծառայությունների առաջադրանքով

PanARMENIAN.Net - Բաքվում կալանքի տակ գտնվող ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովը, որին մեղադրւմ են «ահաբեկչության» մեջ, դատարանում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղ էր մեկնել ադրբեջանական հատուկ ծառայությունների առաջադրանքով։

Ըստ մեղադրական ակտի, Դուբակովը Բաքու է ժամանել 2021-ի հունվարին Թուրքիայի տարածքով՝ ահաբեկչական գործողություն կատարելու նպատակով, սակայն ձերբակալվել է, գրում է Turan-ը;

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատավարության ընթացքում նա ասել է, որ հավաքագրվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կղմից 2018-ին Բելառուսում և այցելել է Արցախ նրանց ցուցումով։ Նա ասել է նաև, որ 2021-ի հունվարին նրան կանչել են Բաքու դրամական հատուցում տալու և նոր առաջադրանքներ ստանալու համար, սակայն ձերբակալել են։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, քննության ժամանակ Դուբակովն ասել է, որ, հաշվի առնելով իր ծագումը (հայրը հայ է), նա հետաքրքրվել է ՀՀ-ում գործող ՈՄԱ կազմակերպության գործունեությամբ։ Նա ասել է, թե 2018-ին ժամանել է ՀՀ, որտեղ մարտական պատրաստություն է անցել և հետո նրան ուղարկել են Շուշի և Ստեփանակերտ։ 2019-ին նա ևս այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Ըստ ՌԴ ԱԴԾ տեղեկանքի, Դուբակովը 2018-2019թթ․ մի քանի անգամ այցելել է ՀՀ։

Դատավարությունը կշարունակվի հուլիսի 14-ին։

Դուբակովի դեմ քրգործ է հարուցվել ահաբեկչության, հանցավոր կազմակերպությանը մասնակցության, Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով։ Նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---