Զախարովա․ Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ուղիղ կապված չէ ԼՂ հետ՝ լուծումը սահմանազատումն է

Զախարովա․ Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ուղիղ կապված չէ ԼՂ հետ՝ լուծումը սահմանազատումն է

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն անմիջական կապ չունի ԼՂ կարգավորման հետ և սահմանի միջազգային իրավական ձևակերպման բացակայության հետևանք է։

«Ընդհանուր ֆոնն, անշուշտ, վատթարացնում է կողմերի փոխադարձ վստահության բացակայությունը։ Մենք բազմիցս ենք նշել, որ որ այս խնդրի կայուն և երկարաժամկետ լուծումը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկն է՝ հետագա սահմանագծմամբ։ Մենք պատրաստ ենք անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել և այժմ շփումներն ԱԳՆ և ՊՆ-ների, ինչպես նաև սահմանապահ ծառայությունների մակարդակով շարունակվում են»,-ասել է նա։

Նա նշել է, որ իրավիճակը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում կայուն է, իսկ առանձին միջադեպերն օպերատիվ լուծում են ստանում հայ և ադրբեջանցի գործընկերների հետ համագործակցությամբ։ «Ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն գրանցվում»,-ասել է նա։

Զախարովան ասել է նաև, որ ՌԴ-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման, Երևանի և Բաքվի միջև վստահության ամրապնդման առումով։

Զախարովան ասել է նաև, որ ընդհանուր առմամբ ռուսական կողմի աջակցությամբ 97 ռազմագերի է փոխանակվել՝ 81-ը հայկական կողմին է վերադարձվել և 16-ն՝ ադրբեջանական։

«Այնուամենայնիվ, այս խնդիրը, ինչպես նաև Բաքվի համար միանգամայն առաջնային ականապատ տարածքների քարտեզների փոխանցման հարցը, դեռևս չի հաջողվում վերջնական լուծել։ Ռուսական դիքորոշումն այդ հարցում լավ է հայտնի՝ մենք կողմ ենք այդ խնդիրների շուտափույթ հանգուցալուծմանն՝ առանց նախապայմանների»,-ասել է նա։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել, որոնցից 5-ին, ի թիվս 15 գերիների, վերադարձրել են հունիսի 13-ին՝Աղդամի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---