Երևանի կենտրոնում ապօրինի խաղատուն է հայտնաբերվել․ Պետությանը 5․5 մլրդ դրամի վնաս է հասցվել15 հուլիսի 2021 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնում ապօրինի խաղատուն է հայտնաբերվել։ Ապօրինության հետևանքով միայն պետտուրքի մասով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս, տեղեկացնում է ոստիկանությունը։ Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա փողոցի ժամանցի վայրերից մեկում առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության լիցենզիայի, կազմակերպվում են պոկեր տեսակի շահումով կենդանի խաղեր։ Նաև տեղեկություն էր ստացվել, որ ապօրինի խաղատանը թմրամիջոցներ են շրջանառվում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ շահումով խաղերը պարբերաբար կազմակերպել են 2021-ի հուլիսից, որոնց ընթացքում վաճառել են 500, 1000, 5000 և 10000 դրամին համարժեք խաղաքարեր և վարձու խաղարկողների միջոցով մասնակիցների շահումներից կատարել որոշակի տոկոսի չափով գանձումներ։ Հուլիսի 7-ին ՔՈԳՎ բերման են ենթարկվել ապօրինի խաղատան մոտ տասը խաղացողներն ու աշխատակիցները, կատարվել են զննություններ: Բացի խաղատնային պարագաներից, սրահում և բերման ենթարկված անձանց մոտ հայտնաբերվել և վերցվել են օգտագործված կաթուցիչներ՝ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածի հետքերով։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |