CHW․ Թաղավարդի Սբ Աստվածածինը վտանգված է17 հուլիսի 2021 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Caucasus Heritage Watch-ը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի Սբ Աստվածածին եկեղեցին վտանգված է, իսկ գյուղի մի մասն ադրբեջանցիները բուլդոզերով քանդել են։ Գյուղի մի մասը՝ Բուն կամ Վերին Թաղավարդը, Արցախյան երկրորդ պատերազմից հետո օկուպացվել է Արդբեջանի կողմից։ Օկուպացված այդ թաղամասում գտնվում են Սբ Աստվածածին և Կարմիր կամ հին եկեղեցիները։ CHW հայտնում է, որ հունիսի 10-ից հուլիսի 12-ը գյուղի արևմտյան մասը բուլդոզերով քանդել են, որի արդյունքում եկեղեցին վտանգվել է։ Այն կառուցվել է 1840-ին։ Ինչպես երևում է տիեզերքից արված լուսանկարների վերլուծությունից, գյուղն օկուպացրած ադրբեջանական ուժերը լայն թափով սկսել են դրա ավերումը և հասել ընդհուպ եկեղեցուն։
CHW-ն նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին փրկել հայկական եկեղեցին և հորդորել միջազգային կառույցներին պահանջել պահպանել այն։ Ադրբեջանն Արցախի օկուպացրած տարածքում մի քանի գերեզմանոց է քանդել, առնվազն մեկ եկեղեցի, հայկական ժառանգության տասնյակ նմուշներ և հուշարձաններ։ Թաղավարդի Սբ Աստվածածինն ուղղանկյուն հատակագծով միանավ բազիլիկ է, գլանաձև թաղը հենվում է չորս պատկից մույթերով կազմվող երկու կամարների վրա։ Կառուցված է կոպտատաշ կրաքարով և կրաշաղախով։ Տանիքը երկթեք է, խորհրդային տարիներին ծածկվել է երկաթյա թիթեղով։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |