Ալիև․ Չկա ոչ կարգավիճակ, ոչ Լեռնային Ղարաբաղ

Ալիև․ Չկա ոչ կարգավիճակ, ոչ Լեռնային Ղարաբաղ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «չկա ոչ կարգավիճակ, ոչ Լեռնային Ղարաբաղ»։ Նա շատ «իմաստուն քայլ» է անվանել այն, որ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն Ադրբեջան այցի ժամանակ չի օգտագործել ոչ կարգավիճակ բառը, ոչ էլ Լեռնային Ղարաբաղ բառակապակցությունը։

«Ադրբեջանում չկա Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր և այն փաստը, որ Շառլ Միշելը չկիրառեց այդ արտահայտությունը, վկայում է, որ նա հարգանքով է վերաբերվում մեր դիրքորոշմանը։ Դա վերաբերում է նաև կարգավիճակի հարցին»,-ասել է նա, գրում է Moscow-baku.ru-ն։

Ալիևը հավելել է նաև, որ Ադրբեջանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը ՀՀ հետ սահմանին։

«Շառլ Միշելը Երևան այցի ժամանակ սահմանամերձ տարածքներն անվանել էր վիճելի։ Ես համաձայն չեմ՝ մենք այդ տարածքները մերն ենք համարում։ Ես համարոմ եմ, որ դա Զանգեզուրի տարածքն է, իսկ Զանգեզուրը մեր նախնիների հողն է և մենք գտնվում ենք մեր հողում»,-ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա հավելել է, որ այդ հարցը քնարկվել է նաև Միշելի Բաքու կատարած այցի ժամանակ։

«Ես փորձեցի նրանց բացատրել, որ մենք դուրս ենք եկել մեր սահմանների մոտ։ Ինչո՞ւ միայն մայիսին։ Որովհետեև ձյունը հալվեց՝ մենք վերցրեցինք անհրաժեշտ բարձունքները, տեղակայվեցինք այնտեղ, ամրացանք և շարունակելու ենք ամրանալ»,-ասել է Ալիևը։

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։ ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու:

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---