Վարանդայում ևս 4 անհետ կորածի աճյուն են գտել![]() 23 հուլիսի 2021 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հուլիսի 23-ին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի (կամավորներ, պահեստազորայիններ) աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո, տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն: 2020-ի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 23-ը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1615 աճյուն: Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |