$5 մլն` ՀՀ-ում «կանաչ» տնտեսությունների ֆինանսավորմանը26 հուլիսի 2021 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկի, ԱԳԲԱ Լիզինգի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) GEFF ծրագրի համագործակցության արդյունքում Հայաստանում 5 միլիոն դոլար կուղղվի «կանաչ» տնտեսության զարգացմանը՝ էներգաարդյունավետության, կլիմայի ադապտացման ու վերականգնվող էներգետիկայի բիզնես նախագծերի ֆինանսավորման միջոցով: Ներգրավված ֆինանսական միջոցները տրամադրվելու են ինչպես դրամով, այնպես էլ դոլարով: Ծրագրի շնորհիվ տնտեսվարողները հնարավորություն կստանան իրենց բիզնեսներն էլ ավելի արդյունավետ դարձնել արևային ֆոտովոլտային կայանների, էներգաարդյունավետ տրանսպորտային ու շինարարական տեխնիկայի, շարժիչների ու պոմպերի, արտադրական տեխնոլոգիաների և 1500-ից ավելի այլ բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաների միջոցով: «Հայաստանում «կանաչ» ներդրումները զարգացման մեծ պոտենցիալ ունեն: Այս համագործակցության շնորհիվ մենք հնարավորություն կունենանք ավելի լայն միջոցներով աջակցել նշված ոլորտների զարգացմանը», – նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը: «GEFF-ը կարևորում է իրենց բարձր արդյունավետությամբ տարբերվող տեխնոլոգիաների ու նախագծերի ֆինանսավորումը: Եվ քանի որ նման ներդրումները շատ թիրախավորված են, և պահանջում են կոմպլեքսային մոտեցում, մեր գործընկեր ֆինանսական հաստատությունների հետ ջանքեր չենք խնայում հաճախորդներին նախապատրաստելու և իրազեկելու համար: Նման օրինակ էր Ակբա բանկի և ԱԳԲԱ Լիզինգի հետ վերջերս կյանքի կոչված համատեղ միջոցառումը, որը կազմակերպվել էր հատուկ շինարարության ոլորտի բիզնեսների համար»,- նշել է GEFF-ը Հայաստանում ծրագրի փոխկառավարիչ Անդրո Բուտխուզին: Համագործակցության շրջանակում առաջարկվող լիզինգային պայմանները ներկայացված են կայքում: GEFF-ի կանաչ տեխնոլոգիաների կատալոգը ևս ներկայացված է կայքում: 2019 թվականից ԱԳԲԱ Լիզինգը միացել է GEFF ծրագրի առաջին փուլին և ֆինանսավորել 3.6 ԳՎտժ/տարի մաքուր էներգիայի արտադրություն՝ նպաստելով տարեկան 1864 տոննա ջերմոցային գազերի արտանետման կանխմանը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |