ՊԲ․ Քաշաթաղում փոխհրաձգության և Մարտունու հատվածում հարձակման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում![]() 26 հուլիսի 2021 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ այն, թե իբր Քաշաթաղում տեղակայված մարտական դիրքերում տեղի է ունենում փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, ինչպես նաև Մարտունու հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի հարձակման ենթարկվելու մասին տեղեկատվությունն իրականությանը չեն համապատասխանում: Ինչպես վերոնշյալ, այնպես էլ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մյուս հատվածներում շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն իր հերթին հայտարարել է, որ շփման գծում իրավիճակը կայուն է և գտնվում է ՊԲ և ռուս խաղաղապահների լիարժեք վերահսկողության տակ, տեղեկացնում է Արցախպրեսը: «Տելեգրամյան մի շարք ալիքներում տարածված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Ներկա պահին շփման գծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է: Հորդորում եմ հանրությանը ավելի ուշադիր լինել և չօգտվել կեղծ տեղեկատվական հարթակներից, այլ միայն վստահված լրատվամիջոցներից ստանալ ինֆորմացիաԾ,-ասել է նա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |