ՊԲ․ Քաշաթաղում փոխհրաձգության և Մարտունու հատվածում հարձակման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում26 հուլիսի 2021 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ այն, թե իբր Քաշաթաղում տեղակայված մարտական դիրքերում տեղի է ունենում փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, ինչպես նաև Մարտունու հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի հարձակման ենթարկվելու մասին տեղեկատվությունն իրականությանը չեն համապատասխանում: Ինչպես վերոնշյալ, այնպես էլ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մյուս հատվածներում շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն իր հերթին հայտարարել է, որ շփման գծում իրավիճակը կայուն է և գտնվում է ՊԲ և ռուս խաղաղապահների լիարժեք վերահսկողության տակ, տեղեկացնում է Արցախպրեսը: «Տելեգրամյան մի շարք ալիքներում տարածված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Ներկա պահին շփման գծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է: Հորդորում եմ հանրությանը ավելի ուշադիր լինել և չօգտվել կեղծ տեղեկատվական հարթակներից, այլ միայն վստահված լրատվամիջոցներից ստանալ ինֆորմացիաԾ,-ասել է նա։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |