Թուրքիայի խորհրդարանի խոսնակը ՀՀ-ին տարածաշրջանային պատերազմով է սպառնացել

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը ՀՀ-ին տարածաշրջանային պատերազմով է սպառնացել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը Գյանջայում, անդրադառնալով իրավիճակի սրմանը ՀՀ և Ադրբեջանի սահմանին, տարածաշրջանային պատերազմով է սպառնացել Հայաստանին։

Նա ասել է, թե «Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանամերձ շրջանների գնդակոծումը» կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի, գրում է Sputnik Ադրբեջանը։

Նա մեկ անգամ ևս կրկնել է, որ Թուրքիան սատարում է Ադրբեջանին և կարևորել «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որը, ըստ նրա` նույնքան կարևոր է Թուրքիայի համար, որքան Ադրբեջանի։

«Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել, և կողմերից յուրաքանչյուրը պետք է պահի տված խոսքը։ Միջանցքը պետք է բացվի»,-ասել է նա։

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի 3 զոհ, ևս 2 զինծառայող վիրավոր:

Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։

Ըստ ՀՀ ՊՆ-ի` հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---