Կալաշնիկովը Փաշինյանի՝ ՀՀ-Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու առաջարկն ավելի շատ քաղաքական է կոչել

Կալաշնիկովը Փաշինյանի՝ ՀՀ-Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու  առաջարկն ավելի շատ քաղաքական է կոչել

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ հայ-ադրբեջանական սահմանի ՀԱՊԿ դիտարկման առաքելություն տեղակայելու մասին, քաղաքական բնույթ է կրում։

«Անվտանգության այդպիսի հարցերն ավելի հաճախ հրապարակային չեն լուծվում։ Հայտարարությունները բաց հարթակներում մամուլի ներկայությամբ արվում են այն ժամանակ, երբ պետք է ինչ-որ քաղաքական միավորներ վաստակել, հաստատվել կառավարական մակարդակում, խորհրդարանում կամ ինչ-որ այլ տեղ»,-ասել է Կալաշնիկովը, գրում է Interfax-ը։

Կալաշնիկովը կարծում է, որ սկզբից Փաշինյանը կարող էր համապատասխան գաղափարները քննարկել իր մակարդակում։ «Չէ որ նա ՀԱՊԿ անդամ է, հասկանում է անդամ երկրների դիրքորոշումները, մասնավորապես, Տաջիկստանի, հասկանում է, ինչ է այնտեղ կատարվում, այնտեղ հիմա շատ անհանգիստ է։ Այս կապակցությամբ ամեն ինչ շատ կոկիկ պետք է անել»,-ասել է նա։

Ըստ Կալաշնիկովի, «հարցը շատ բարդ է, լուրջ է, առաջին հերթին, այն պետք է լուծվի 3 ղեկավարի կողմից՝ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի»։

«Եթե դա առաջին հերթին հրապարակավ է արվում, այստեղ արդեն ավելի շատ քաղաքականության հոտ է գալիս»,-ասել է նա։

Նա ասել է նաև, որ «միջադեպերը ՀՀ և Ադրբեջանի սահմանին, փառք Աստծու, դեռ քիչ են և կատարվում են կուտակման էֆեկտից, այլ ոչ թե նրանից, թե այնտեղ ինչ-որ մեկը մեկի վրա հարձակվում է»։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով սահմանային իրավիճակին, հայտարարել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---