Պեսկով․ Կրեմլը չի մեկնաբանում ռուսական սահմանակետերի տեղակայման գաղափարը հայ-ադրբեջանական սահմանին![]() 29 հուլիսի 2021 - 16:49 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար >b>Նիկոլ Փաշինյանի առաջարկին, հայտարարել է, որ Կրեմլը չի մեկնաբանում հայ-ադրբեջանական սահմանին ռուսական սահմանակետերի տեղակայման մասին գաղափարը։ «Երևանի հետ շփումները շարունակվում են, ավելացնելու բան չունեմ»,-ասել է Պեսկովը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում Փաշինյանի նախաձեռնությանը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա ասել է, որ ՌԴ-ն քիչ ջանք չի գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու համար և այդ աշխատանքը շարունակվում է։ «Հուլիսի 28-ին սրացում էր հայ-ադրբեջանական սահմանին։ Գիտեք, որ ՌԴ ներկայացուցիչները քիչ ջանք չի գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու համար։ Աշխատանքը շարունակվում է։ Ռուսաստանը շարունակում է իր շփումները Երևանի և Բաքվի հետ՝ ապահովելու համար եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրագործումը»,-ասել է Պեսկովը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով սահմանային իրավիճակին, ասել է, որ Բաքուն փորձում է ցույց տալ, թե Հայաստանը դեմ է սահմանների սահմանզատման և սահմանագծման գործընթացին, ինչը կապ չունի իրականության հետ։ «Իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը թույլ կտա սահմանազատման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումի ռիսկի»,-ասել է նա։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |