ՄԽ համանախագահների հորդորը ՀՀ-ին և Ադրբեջանին՝ երկկողմ ուղղակի խորհրդակցություններ սկսել իրենց հովանու ներքո![]() 30 հուլիսի 2021 - 11:10 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիայից, Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ-ից և Իգոր Խովաևը՝ ՌԴ-ից) հանդես են եկել հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերի, այդ թվում՝ զոհերի և մարդկային կորուստների վերաբերյալ։ Համանախագահները հորդորում են ՀՀ-ին և Ադրբեջանին անհապաղ նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ու ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները՝ նոյեմբերի 10-ի հայտարարության և հրադադարի մասին այլ պայմանավորվածությունների համաձայն: Համանախագահները հաստատել են հակամարտության բոլոր մնացած հիմնական հարցերի համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը և կողմերին կոչ արել հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին իրենց հովանու ներքո: Այդ համատեքստում նրանք կրկնել են երկկողմ ուղղակի խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը կարողանան համատեղ վերանայել և համատեղ համաձայնեցնել կառուցվածքային օրակարգը, որը կարտացոլի իրենց առաջնահերթությունները, առանց նախապայմանների: Համանախագահները վերահաստատել են իրենց վճռական աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական ջանքերին: ՌԴ-ն փոխել է իր համանախագահին ԵԱՀԿ ՄԽ-ում։ Իգոր Խովաևը փոխարինել է Իգոր Պոպովին, որը համանախագահ էր 2010-ից։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |