Հայաստանը՝ Forbes-ի ամենատպավորիչ զբոսաշրջային ուղղությունների 7-յակում![]() 31 հուլիսի 2021 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Forbes-ի իսպանալեզու տարբերակը ներառել է Հայաստանն ամենատպավորիչ զբոսաշրջային ուղղությունների 7-յակում, ուր կարելի է այցելել վերջին 15 ամսում ճամփորդություններից զուրկ մնալուց հետո, չնայած Covid-19-ին։ Պարբերականը խորհուրդ է տալիս այցելել երկիր՝ վայելելու հանրահայտ հայկական կոնյակը, որը, ինչպես ասվում է հոդվածում, ընկույզի, համեմունքների, մուգ շոկոլադի և վանիլինի նուրբ բուրմունք ունի։ Նշվում է, որ կոնյակի պատրաստման գաղտնիքը խաղողի յուրահատուկ տեղական տեսակների, Արարատյան դաշտավայրի միկրոկլիմայի և կրկնակի թորման և կաղնու տակառներում պահման հնամենի մեթոդի համադրությունն է։ «Կոնյակի համտեսի գործընթացը լի է պատմություններով և առասպելներով։ Օրինակ, այն մասին, թե ինչպես է Յալթայի կոնֆերանսի ժամանակ ԽՍՀՄ առաջնորդ Ստալինը մեկ գավաթ «Արարատ» առաջարկել Ուինսթոն Չերչիլին, որին այն շատ է դուր եկել»,-ասվում է հոդվածում։ Forbes-ի ցուցակում են նաև Մալթան, Նամիբիան, Էկվադորը, Իռլանդիան, Վրաստանն ու Բոլիվիան։ Արտերկրից ՀՀ ժամանողները պետք է ՊՇՌ թեստի հավաստագիր ունենան՝ արված, ոչ ուշ, քան ուղևորությունից 72 ժամ առաջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |