Հայաստանը՝ Forbes-ի ամենատպավորիչ զբոսաշրջային ուղղությունների 7-յակում31 հուլիսի 2021 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Forbes-ի իսպանալեզու տարբերակը ներառել է Հայաստանն ամենատպավորիչ զբոսաշրջային ուղղությունների 7-յակում, ուր կարելի է այցելել վերջին 15 ամսում ճամփորդություններից զուրկ մնալուց հետո, չնայած Covid-19-ին։ Պարբերականը խորհուրդ է տալիս այցելել երկիր՝ վայելելու հանրահայտ հայկական կոնյակը, որը, ինչպես ասվում է հոդվածում, ընկույզի, համեմունքների, մուգ շոկոլադի և վանիլինի նուրբ բուրմունք ունի։ Նշվում է, որ կոնյակի պատրաստման գաղտնիքը խաղողի յուրահատուկ տեղական տեսակների, Արարատյան դաշտավայրի միկրոկլիմայի և կրկնակի թորման և կաղնու տակառներում պահման հնամենի մեթոդի համադրությունն է։ «Կոնյակի համտեսի գործընթացը լի է պատմություններով և առասպելներով։ Օրինակ, այն մասին, թե ինչպես է Յալթայի կոնֆերանսի ժամանակ ԽՍՀՄ առաջնորդ Ստալինը մեկ գավաթ «Արարատ» առաջարկել Ուինսթոն Չերչիլին, որին այն շատ է դուր եկել»,-ասվում է հոդվածում։ Forbes-ի ցուցակում են նաև Մալթան, Նամիբիան, Էկվադորը, Իռլանդիան, Վրաստանն ու Բոլիվիան։ Արտերկրից ՀՀ ժամանողները պետք է ՊՇՌ թեստի հավաստագիր ունենան՝ արված, ոչ ուշ, քան ուղևորությունից 72 ժամ առաջ։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |