Վարանդայից ևս 4 աճյուն է տարհանվել![]() 2 օգոստոսի 2021 - 17:18 AMT PanARMENIAN.Net - ՊԲ զինծառայողների մասնակցությամբ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն օգոստոսի 2-ին շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 զինծառայողի աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1623 աճյուն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |