Գորբաչով․ Ղարաբաղի հարցը պարզ լուծում չուներ այն ժամանակ և չունի հիմա

Գորբաչով․ Ղարաբաղի հարցը պարզ լուծում չուներ այն ժամանակ և չունի հիմա

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը «Հասկանալ վերակառուցումը, պաշտպանել նոր մտածողությունը» հոդվածում, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պարզ լուծում չուներ ԽՍՀՄ ժամանակ և չունի հիմա։

«Ստալինի ժամանակ բազմազգ պետությունը սկսեց վերածվել կոշտ գերկենտրոնացված ունիատր համակարգի։ Կենտրոնն էր ամեն ինչ որոշում և վերահսկում։ Ու նաև Ստալինն ու իր թիմակիցները կամայական ձևում էին սահմանները, կարծես այն հաշվարկով, որ ոչ ոք իրեն Միությունից դուրս չպատկերացնի անգամ։ Ազգային խնդիրները դեպի խորք էին մղվում, բայց դրանից չէին անհետանում։ «Խորհրդային ժողովրդների մերձեցման ու ծաղկման» ֆասադի ետևում թաքնված էին սուր խնդրներ, որոնց լուծումը ոչ ոք չէր որոնում։

Ցանկացած ազգային հավակնություն և ազգամիջյան վեճ Ստալինը դիտարկում էր որպես ըստ էության հակասովետական և ճնշում էր դրանք՝ ժամանակ չվատնելով հորդորների վրա»,-նշել է Գորբաչովը։ Ըստ նրա, անխուսափելի էր, որ ժողովրդավարացման և ավելի մեծ ազատության պայմաններում «այդ ամենը դուրս էր պրծնելու մակերես»։

«Պետք է խոստովանել, որ սկզբից մենք թերագնահատեցինք խնդրի մասշտաբներն ու սրությունը։ Բայց երբ խնդիրը ծագեց, մենք չէինք կարող գործել ճնշման և արգելքների նախկին մեթոդներով։ Մենք կարծում էինք, որ պետք է այլ ճանապարհով գնալ, որոնել մտածված և ծանրակշիռ մոտեցումներ, գործել համոզման մեթոդներով։

Սրանից էինք ելնում, երբ 1988-ի սկզբին սրվեց Լեռնային Ղարաբաղի հարցը։ Հակամարտության արմատները վաղեմի են, խնդիրը պարզ լուծում չուներ այն ժամանակ և չունի հիմա, թեև ինձ փորձում էին համոզել, որ լուծման կարելի է հասնել սահմանների վերաձևման միջոցով։ Երկրի ղեկավարությունը միակարծիք էր՝ դա անթույլատրելի է»,-ասվում է Գորբաչովի հոդվածում։

Նշվում է, որ նա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին պայմանավորվածության հասնելը համարում էր հայերի և ադրբեջանցիների գործը, իսկ միութենական կենտրոնի դերն էր՝ օգնել նրանց իրավիճակի նորմալացման, մասնավորապես, տնտեսական հարցերի լուծման գործում։

«Վստահ եմ, որ դա ճիշտ ուղղություն էր։ Բայց երկու հանրապետությունների ոչ կուսակցական կառույցները, ոչ մտավորականությունը չկարողացան համաձայնեցման կամ թեկուզ երկխոսության ուղի գտնել։ Եվ նրանց ետին պլան մղեցին ծայրահեղականները։ Իրադարձությունները ձնե գնդի արագությամբ էին կուտակվում։ 1988թ․ փետրվարին Սումգայիթ քաղաքում արյուն հեղվեց։ Կոտորածը կանխելու կանգնեցնելու համար հարկ եղավ զորքեր մտցնել»,-հիշել է Գորբաչովը։

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---