ՀԱԷԿ-ի ռեակտորի իրանի թրծաթողման աշխատանքներն ավարտվել են![]() 6 օգոստոսի 2021 - 17:04 AMT PanARMENIAN.Net - ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման աշխատանքներն ավարտվել են։ Այս գործընթացը թույլ կտա ռեակտորի մետաղի շահագործական բնութագրերը 80-85%-ով վերադարձնել ելակետային վիճակին: Թրծաթողման գործընթացից առաջ կատարվել է ռեակտորի իրանի չքայքայող մեթոդներով ստուգում (տեսողական և չափիչ, մրրկահոսանային և անդրաձայնային): Աշխատանքներն իրականացրել են INETEC ընկերության (Խորվաթիա) մասնագետները համապատասխան ավտոմատացված սարքավորումների օգնությամբ: Ինչպես և նախատեսված էր, արդյունքները համեմատելու նպատակով ներկայումս ընթանում են կրկնակի ստուգման աշխատանքներ, տեղեկացնում է ատոմակայանի մամուլի ծառայությունը։ Հայկական ատոմակայանը 141 օրով դադարեցրել է աշխատնքը վերանորոգման աշխատանքների պատճառով։ Ատոմակայանն առաջին անգամ է նման տևական ժամկետով կանգնեցվում, ինչը պայմանավորված է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման եզրափակիչ աշխատանքներով։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |