Նախագիծ․ Օգոստոսի 25-ից պահեստազորայինների վարժական հավաքներ են նախատեսվում

Նախագիծ․ Օգոստոսի 25-ից պահեստազորայինների վարժական հավաքներ են նախատեսվում

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել, ըստ որի նախատեսվում է 2021թ. օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ն անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ։

Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել ընդհանուր մինչև 2169 քաղաքացու, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռա-հրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով:

Տրանսպորտային միջոցների մասով նախատեսվում է ընդհանուր մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց ներգրավել։

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավման նպատակով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---