Բեգլարյան. Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, մոռացեք

Բեգլարյան. Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, մոռացեք

PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, Twitter-ի իր միկրոբոլգում գրել է, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում:

«Արցախի Հանրապետության վերաբերյալ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների վերաբերյալ ցանկանում եմ նշել.

• Սուտը, անընդհատ կրկնելուց, ճշմարտություն չի դառնում: Արցախն այսօրվա դրությամբ ունի 120,000 բնակիչ, այլ ոչ թե՝ 25,000:

• Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, մոռացե՛ք:

• Մենք ակնկալում ենք հստակ արձագանք միջազգային հանրության կողմից Ալիևի այն խոստովանությանը, որ Ադրբեջանն է սանձազերծել պատերազմը»,-ասվում է գրառման մեջ:

Ալիևն անընդհատ կրկնում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, և որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է: Նա նաև հայտարարել էր, թե ԼՂ-ում ընդամենը 25,000 մարդ է ապրում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---