Ադրբեջանցիները քանդել են Մեծ թաղերի XIX դարի Մակունի կամուրջը

Ադրբեջանցիները քանդել են Մեծ թաղերի XIX դարի Մակունի կամուրջը

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները քանդել են Արցախի Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղում գտնվող Մակունի կամուրջը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Caucasus Heritage Watch-ը՝ Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը։

1890 թվականին կառուցված Մակունի փոքր կամուրջը կառուցված էր Իշխանագետի վտակներից մեկի վրա։

Դա տեղի է ունեցել ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ են վկայում կազմակերպության ներկայացրած արբանյակային լուսանկարները։

Կամուրջը քանդվել է Ադրբեջանի հսկողության տակ անցած այդ հատվածում ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքում։ Նշվում է, որ կառույցը դժվար է տարբերակել արբանյակային լուսանկարներում դրա փոքր չափերի պատճառով, սակայն CHW աղբյուրները հաստատել են փաստը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները։ Այս մասին հայտնել էր monumentwatch.org –ը։ Դեռևս 44-օրյա պատերազմից մի քանի ամիս անց՝ 2021 թվականի մայիս ամսին Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության տարածած տեսանյութից երևում էր, որ հուշահամալիրի տարածքում բացակայում է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը, սակայն հուշահամալիրը ամբողջությամբ ավերված չէր։ Իսկ արդեն 2021թ. հուլիսին արբանյակային լուսանկարներից երևում է, որ հուշահամալիրի տարածքը գրեթե ամբողջովին ավերված է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---