ՊԵԿ․ Ժամանակավոր ներմուծված մեքենաները մինչև սեպտեմբերի 30-ը պետք է արտահանվեն

ՊԵԿ․ Ժամանակավոր ներմուծված մեքենաները մինչև սեպտեմբերի 30-ը պետք է արտահանվեն

PanARMENIAN.Net - Պետեկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ անձնական օգտագործման նպատակով ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցները պետք է արտահանվեն մինչև սեպտեմբերի 30-ը։

Վերջնաժամկետը խախտելու դեպքում կսահմանվեն տուգանքներ։

Ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը ՀՀ տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: Համավարակով պայմանավորված՝ նախորդ տարի ԵՏՀ խորհրդի թիվ 47 որոշմամբ ժամկետը երկարաձգել էր։

Նշվում է, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ի կետի համաձայն՝ հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստան ներմուծված տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման օրվա դրությամբ այդ տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով:

ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին սահմանված վերջնաժամկետում իրականացնել արտահանումը՝ բացասական ֆինանսական հետևանքներից խուսափելու համար։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---