Արցախի Մարտունու շրջանի 1000 աշակերտ գրենական պիտույքներ և պայուսակներ է ստացել

Արցախի Մարտունու շրջանի 1000 աշակերտ գրենական պիտույքներ և պայուսակներ է ստացել

PanARMENIAN.Net - «Ազնավուր» հիմնադրամի և Դեսինի հայ մշակույթի տան միջև համագործակցության, ինչպես նաև Դեսին-Շաղպիոյի քաղաքապետարանի մասնակցության շնորհիվ Արցախի Մարտունու շրջանում ապրող 1000 աշակերտ դպրոցական պայուսակներ և այլ պարագաներ է ստացել:

Այս նախաձեռնության շրջանակներում ընդգրկվել է Ճարտարի համայնքի 4 և Մարտունու շրջանի 7 սահմանամերձ դպրոց: Բաշխումն իրականացվել է Մարտունու շրջանի կրթության վարչության միջոցով:

Ծրագիրը հնարավորություն է ընձեռել Արցախի սահմանամերձ շրջաններում ապրող 1000 երեխայի իրացնելու կրթություն ստանալու իրենց իրավունքը: Յուրաքանչյուր աշակերտի համար նախատեսված փաթեթը ներառում է դպրոցական պայուսակ, տետրեր, գրիչներ և այլ գրենական պիտույքներ, որոնք կբավարարեն երեխաների կարիքները մեկ ուսումնական տարվա համար (2021-2022):

Արցախյան վերջին պատերազմը հանգեցրեց հումանիտար իրական ճգնաժամի, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր ընտանիքներ տեղահանվեցին՝ կորցնելով տունն ու ողջ տնտեսությունը: Այս փախստականներից գրեթե 50,000-ը երեխաներ են: Հրադադարի ռեժիմի հաստատումից հետո շատերը որոշեցին վերադառնալ Արցախ և կյանքը սկսել նորովի:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---