Ռուս խաղաղապահներն ադրբեջանական շինտեխնիկայի 4 շարասյաուն են ուղեկցել

Ռուս խաղաղապահներն ադրբեջանական շինտեխնիկայի 4 շարասյաուն են ուղեկցել

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը պարեկային հսկողություն է իրականացրել 3 երթուղիով՝ Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում։

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ուղեկցել են Ադրբեջանի շինարարական տեխնիկայի 4 շարասյուն՝ Մատաղիս – Գետավան – Վանք և հակառակ ուղղությամբ, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի շառայությունը։

Խաղաղապահների ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են տեղանքների և օբյեկտների ականազերծումը։ Մեկ օրում չպայթած զինամթերքից 2 հա տարածք է ականազերծվել։

Ռուս խաղաղապահները, որոնք տեղակայվել են Արցախում 44-օրյա պատերազմի հետո, 27 դիտակետում շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---