Փաշինյանը Վրաստան այցի 2-րդ օրը Բաթումում կլինի![]() 9 սեպտեմբերի 2021 - 11:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան պաշտոնական այցի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 9-ին, կմեկնի Բաթում, տեղեկացնում է Արմենպրեսը։ Վրաստան պաշտոնական այցի առաջին օրը Փաշինյանը հանդիպումներ է ունեցել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այցի շրջանակում ՀՀ վարչապետը նաև հարգանքի տուրք է մատուցել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում: Փաշինյանը և Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային եւ հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարեւորվել են երկու երկրների ջանքերը խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |