Արցախում պետբյուջեից վճարվող բոլոր աշխատավարձերը, կենսաթոշակները 20%-ով կբարձրանան

Արցախում պետբյուջեից վճարվող բոլոր աշխատավարձերը, կենսաթոշակները 20%-ով կբարձրանան

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին հրավիրած խորհրդակցության ժամանակ հանձնարարել է 2022-ի հունվարի 1-ից միջինը 20%-ով բարձրացնել պետական բյուջեից վճարվող բոլոր աշխատավարձերի, կենսաթոշակների և սոցիալական այլ վճարների չափերը։

Խորհրդակցության ժամանակ որոշում է կայացվել ԱՀ պետական բյուջեի միջոցներով Արցախի բնակիչների ստվար հատվածի առաջիկայում տրամադրել լրացուցիչ միանվագ դրամական աջակցություն, որը թույլ կտա որոշակիորեն մեղմացնել հետպատերազմյան շրջանում առկա սոցիալ-կենցաղային դժվարությունները, տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Հարությունյանը նշել է, որ, բացի միանվագ դրամական աջակցության ծրագրերից, անհրաժեշտ է մշակել և ներդնել այնպիսի գործիքակազմ, որը թույլ կտա երկարաժամկետ կտրվածքով էականորեն նպաստել Արցախի բնակչության սոցիալական երաշխիքների ապահովմանն ու կենսամակարդակի բարձրացմանը։

Հարությունյանի հանձնարարականներով՝ կարճ ժամկետում ավարտին կհասցվի անվճար առողջապահության ծրագիրը, իսկ կառավարության կողմից Արցախի բուհերի առկա համակարգի բակալավրիատի ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման ծրագրում առկա խնդիրները կհարթվեն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---