ՀՀ 30-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկվել![]() 13 սեպտեմբերի 2021 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված 5000 դրամ անվանական արժեք հուշադրամ է թողարկվել։ 168,1 գ քաշով հուշադրամը պատրաստված է 925 հարգի արծաթից։ Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է հավերժության նշանի ֆոնին: Դարձերեսին՝ ոճավորված եռագույնը, զարդանախշ և «30-ամյակ» մակագրությունը: Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը (դիմերես), Վարդան Վարդանյանը (դարձերես): Հուշադրամի տրամագիծը 63,0 մմ է, որակը՝ պրուֆ, դրամաշուրթը՝ հարթ /համարակալված։ Թողարկման քանակը 300 հատ է։ «1991 թ. սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության մեջ սկսվել է Երրորդ հանրապետության շրջանը: Սահմանվել են պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը: Հիմնվել են պետական պարգևներ` կոչումներ, շքանշաններ և մեդալներ: 1993 թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը:Անկախ ժողովրդավարական պետության կազմավորումը նպաստել է ազգային ինքնագիտակցության և ավանդույթների պահպանմանն ու ամրապնդմանը, նաև բարձրացել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու դերը հասարակական կյանքում։ Անկախության ժամանակաշրջանի կարևորագույն նվաճումներից է ազգային բանակի՝ որպես հայոց պետականության պաշտպանի կայացումը»,-ասվում է Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |