Բաքուն հաստատել է՝ Գորիս-Կապան ճանապարհին գումար է գանձում իրանական բեռնատարներից![]() 13 սեպտեմբերի 2021 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Բաքուն հաստատել է, որ Գորիս-Կապան ճանապարհին գումար է գանձում իրանական բեռնատարներից։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն: Կոմիտեում նշել են, որ ճանապարհային հարկ է գանձվում «Ադրբեջանի տարածքով անցնող տրանսպորտային միջոցներից», գրում է Haqqin.az-ը։ Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն նշել է, որ այժմ Ադրբեջանի մաքսային մարմինները ապահովում են «օրենսդրության կատարումը երկրի ամբողջ տարածքում»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետի ծառայողները իրանական բեռնատարների վարորդներից պահանջում են կանխիկ 130 դոլար վճարել՝ «իրենց տարածքով անցնելու համար»։ Այդ մասին Սյունիքից հայտնել է ՍիվիլՆեթի թղթակից Գևորգ Թոսունյանը, որը զրուցել է իրանցի վարորդների հետ։ Կարմրաքարի, ինչպես նաև Որոտանի մոտ ադրբեջանցիները տեղադրել են եռալեզու մեծ ցուցանակ՝ «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք» գրությամբ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |